Հայաստանը շնորհակալ է Հունաստանին Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկը օրենքի ուժով ճանաչելու եւ ժխտողականության դեմ պայքարում կատարած կարեւոր օրենսդրական քայլի համար:
Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: ՀՀ Նախագահի խոսքով` օրեր առաջ Հունաստանի խորհրդարանի կողմից «Ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի« օրինագծի լրամշակված տարբերակի ընդունումը Ցեղասպանության հանցագործության ժխտողականության դեմ պայքարի արդյունավետ գործոն է:
«Հաջորդ տարի հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստաննն այդ տարի դառնալու է ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի կարեւոր հաթակներից մեկը: Ապրիլին անց է կացվելու ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի կարեւոր քաղաքական-հասարակական ֆորում: Բարեկամ հույն ժողովրդի ներկայացուցիչներին եւս` որպես Պոնտոսի հույների ժառանգների, հրավեր է ուղարկվել` մասնակցելու այդ միջոցառմանը: Իսկ ես հրավիրել եմ նաեւ Հունաստանի Նախագահին 2015թ« ապրիլի 24-ին լինել Հայաստանում հայ ժողովրդի հետ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության տարելիցը»,-հայտարարեց ՀՀ Նախագահը: