Հասարակություն 

Երկար ժամանակ է գյումրեցիներին այսպես ուրախ չէի տեսել. Գագիկ Համբարյան

«Վարդավառը Գյումրիում աննախադեպ տոնի է վերածվել

Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնն այս տարի Գյումրիում աննախադեպ տոնախմբության է վերածվել... Գյումրիի Վարդանանց հրապարակն առավոտվա 9-ից լեփ-լեցուն է...

Վարդավառը գյումրեցիների հետ նշելու համար Շիրակի մարզկենտրոն են ժամանել նաև բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից՝ հայտնի երգիչ, երգչուհիներ, սիրված դերասսաններ և մեդիաոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ...
Երկար ժամանակ է գյումրեցիներին այսպես ուրախ չէի տեսել...

Տոնը շարունակվում է, որն ապացուցեց, որ՝ «Ճիշտը թացն է»...  Իսկ ես էլ ավելացնեմ, որ այդ «թացը» ճիշտ է սկսել Գյումրիից...

Շնորհակալություն եմ հայտնում այս ամենի կազմակերպիչ, իմ լավ ընկեր, «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին և նրա ընկերներին, ովքեր 2019 թ-ի Վարդավառը տոնի վերածեցին և մեծ ուրախություն պարգևեցին գյումրեցիներին և Գյումրի ժամանած բազմաթիվ հյուրերին...

Ինչպես կասեն այս դեպքում ՝ Գյումրիում այս տարի «ռուբենոտված» Վարդավառ է...

Հ.Գ. Շնորհակալություն նաև Գյումրու քաղաքապետարանին՝ Վարդավառի տոնը մեծ տոնախմբության վերածելուն աջակցելու համար...»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից