Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորի կողմից ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը սահմանել որպես զանցանք և պատժել կարգազանց պատգամավորներին:
Նախագծին կողմ քվեարկեց 96, դեմ՝4, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորը կհամարվի կարգազանց և դրա համար կպատժվի: Սեպտեմբերի 29-ին կայացած քննարկումների ժամանակ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հիմնականում դրական էին արտահայտվել օրենքի նախագծի մասին: Ելույթ ունեցող պատգամավորները հիմնականում նշում էին, որ օրենքի նախագիծը որոշակի փոփոխությունների ենթարկելուց հետո ընդունելի կլինի: