Հայաստան 

Աղդամի ուղղությամբ ԵԱՀԿ մոնիթորինգն ընթացել է առանց միջադեպերի

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝  ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 30-ին մշտադիտարկում է իրականացրել Աղդամի ուղղությամբ:  Մշտադիտարկումն ընթացել է առանց միջադեպերի:

 

Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը:

 

Հակառակ կողմից մոնիթորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը:

Նույն շարքից