Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որը վարչական կալանքի տակ է հատուկ կալանավայրում, այսօր առավոտյան հոսպիտալացվել է Մոսկվայի N 64 կլինիկական հիվանդանոց: Այս մասին հայտնում է svoboda.org-ը։
ФБК-ի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Նավալնիի մոտ ախտորոշվել է սուր ալերգիկ ռեակցիա. «Նա դեմքի և մարմնի տարբեր հատվածներում ունեցել է ընդգծված կարմրություն: Հայտնի չէ սուր ալերգիկ ռեակցիայի աղբյուրը»:
Յարմիշն ընդգծել է, որ իր ամբողջ կյանքում Նավալնին նմանատիպ ալերգիա չի ունեցել:
Այլ մանրամասներ հայտնի չէ։