Այսօր ԱԺ հերթական նիստի հենց սկզբում կայացան հերթական քվեարկությունները: «Ժառանգություն» խմբակցության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել կարգազանց պատգամավորների նկատմամբ, ընդունվեց ձայների 96 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Ի դեպ, նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ժպտալով նկատեց. «Երկրորդ ընթերցմամբ արդեն զենք եք դնում ձեռքս»: