Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել դաշտում

analitik.am

Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին Mercedes մակնիշի 36 DR 150 համարանիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Նույն շարքից