Քաղաքական Միջազգային 

Իրանը նախատեսում է միջուկային գործարքի շուրջ իր պարտականությունների կրճատմանն ուղղված հերթական քայլն անել սեպտեմբերիի 4-5-ը

Թեհրանի միջուկային գործարքի մասնակից երկրներն Իրանին կոչ են արել զերծ մնալ այն չեղարկելուն ուղղված նոր քայլերից, որոնք նախատեսված են սեպտեմբերի 4-5-ը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին կիրակի հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Վիեննայում Իրանի միջազգային միջնորդների «հնգյակի» միջև կայացած բանակցությունների ավարտին:

Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է սեպտեմբերի սկզբին իրականացնել, այսպես կոչված, երրորդ քայլը` ուղղված ծրագրի շրջանակներում իր պարտականությունների կրճատմանը, ինչի մասին որոշում է կայացվել «ավելի քիչ՝ ավելի քչի դիմաց» սկզբունքով:

«Մենք իրանցիներին կոչ ենք արել, այնուամենայնիվ, զերծ մնալ դրանից», - հավելել է Ռյաբկովը: Միևնույն ժամանակ` ռուսական պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Իրանի հետ գործարքի պարտականությունների լիակատար վերականգնումն այս պահին առանց նախապայմանաների անիրատեսական է:

Նույն շարքից