Իսրայելում իշխող կուսակցության՝ «Լիկուդի», շտաբ-բնակարանն ընտրություններից առաջ զարդարել են նրա առաջնորդի՝ ներկայիս վարչապետ Բենիամին Նաթանյահուի լուսանկարներով ՌԴ եւ ԱՄՆ նախագահների, ինչպես նաև Հնդկաստանի վարչապետի հետ:
1in.am-ի փոխանցմամբ՝ լուսանկարներում պատկերված են Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Նարենդրա Մոդիի հետ Նաթանյահուի ձեռքսեղմման պահերը: «Նաթանյահու. Ուրիշ լիգա»,-գրված է պաստառներից յուրաքանչյուրի վրա: Այս կարգախոսով «Լիկուդի» առաջնորդն արդեն հաղթել է ապրիլյան ընտրությունների ժամանակ, իսկ այժմ նա նույն կարգախոսն է ընտրել սեպտեմբերյան ընտրությունների համար:
Տարվա ընթացքում երկրորդ ընտրությունների անցկացումն անհրաժեշտ եղավ այն բանից հետո, երբ Նաթանյահուն, չնայած ապրիլյան ընտրությունների ժամանակ հասած հաղթանակին, չկարողացավ իշխող կոալիցիայի վրա հիմնված և նրան վստահող կառավարություն:
Որպեսզի կառավարության ձևավորման մանդատը չանցնի ընդդիմությանը, Նաթանյահուի կողմնակիցները նախաձեռնեցին Կնեսեթի ցրման գործընթացը՝ նոր ընտրությունները նշանակելով սեպտեմբերի 17-ին, հիշեցնում է РИА Новости-ն: