Հասարակություն Պատահարներ 

Երևանում թալանել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի բնակարանը. տարել են խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր

analitik.am

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ Սևակ Սուվարյանի ահազանգի փաստով:

Վերջինս երեկ՝ հուլիսի 27-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ հուլիսի 26-ին, ժամը 15:00-ից մինչև հուլիսի 27-ի 04:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկանան միջոցների գործադրմամբ բացել են իր բնակության վայրի 2-րդ հարկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել 1700 դոլար, մոտ 300 000 դրամ, և ոսկյա զարդեր:

Աղբյուրի տեղեկություններով` Ս. Սուվարյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Ամերիա» բանկում՝ սպասարկման բաժնի ղեկավար: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նույն շարքից