Հասարակություն 

Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք

Հուլիսի 28-ին, ժամը 17:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ կատաղած շունը մտել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի 36-րդ փողոցի հողատարածքներից մեկի նկուղը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շանը դուրս են բերել նկուղից և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից