Հասարակություն 

Սյունիքի մարզում որսագողության դեպք է բացահայտվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 27-ին, ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայողները, գիշերը ժամը 01:15-ի սահմաններում՝ «Զանգեզուր» արգելավայրում, Քաջարան համայնքի «Աջիբաջ» բնակավայրի տարածքում կանգնեցրել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 NS 687 համարանիշի ավտոմեքենա և բեռնախցիկում հայտնաբերել են խոշոր չափի ձկնատեսակ:

Պարզվել է, որ դա եղել է 80 հատ՝ ընդհանուր 10 կգ կշռով «կարմրախայտ» տեսակի ձուկ, որի որսը արգելված է: Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է էլեկտրական սարք:

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ մեքենայում գտնվող անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նույն շարքից