Հասարակություն Պատահարներ 

Կրկեսի մոտակայքում վարորդը, «Chrysler» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուն

analitik.am

Հուլիսի 28-ին, ժամը 21։28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի պետական կրկեսի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (վրաերթ)․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին «Chrysler» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ա.Փ.-ին (ծնված 2001 թ): Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ա․Փ.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Նույն շարքից