ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփ մտադիր է ներկայացուցիչների պալատում հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Ռեդկլիֆի թեկնածությունն առաջադրել Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում: Այս մասին նա գրառումն արել է թվիթերյան իր էջում:
Թրամփը վստահություն է հայնել, որ ԱՄՆ նախկին դատախազը կդառնա հետախուզության ղեկավար և կնպաստի երկրի մեծությանը, որին շատ սիրում է:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ազգային հետախուզության այսօրվա ղեկավար Դեն Քոութսը, ով մամուլի տեղեկություններով, առանցքային հարցերում տարաձայնություններ ունի Թրամփի հետ, պաշտոնը լքելու է օգոստոսի 15-ին: