Գլխավոր Հասարակություն Պատահարներ Տեսանյութեր 

Դեպք վայր է մեկնել 9 մարտական հաշվարկ. Այրվում են վառելիքով բեռնված գլանատակառներ /տեսանյութ/

analitik.am

Հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թումանյան կայարանի մոտակայքում բեռնատար գնացքի շարժակազմ այրվում է վառելիքով բեռնված գլանատակառ:

Պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացաց է 29 վագոնից, որոնցից 17-ը ցիստերներ են (50 տ տարողությամբ), բեռնված վառելիքով (բենզին), 4-ը` բեռնված ցորենով, 1-ը` ալյումինե շին.նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:

Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետև ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Վեոլիա ջուր ՓԲԸ-ի Ալավերդու տեղեմասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:

Պարզվել է, որ այրվում է երկու 50 տ տարողությամբ գլանատակառ (շարժակազմում 3-րդը և 4-րդը), առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս ցիստերներ :

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից