Խորհդարանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն օրենքի զեկուցող ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին հարց ուղղեց, թե ինչ նպատակ է հետապնդում օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասից սկսած այն դրույթներն ու կետերը, որով սահմանվում է բանակի կիրառումը :
Ըստ Էնֆիաջյանի նվշած դրույթներն ըստ էության հակասահմանադրական են, քանզի բանակը պետք է զերծ մնա քաղաքացիական խնդիրներին ներգրավվելուց: Հաշվի առնելով այն, որ արտակարգ իրավիճակ սահմանելու դեպքում հնարավոր է պաշտպանական զինված ուժերի կիրրառումը ներքին քաղաքական անհնազանդությունները կանխելու նպատակով, ապա միանգամայն տեղին է մանրամասն քննարկել բանակի կիրառման դեպքերը՝ հետագայում լուրջ խնդիրների առջև չկանգնելու համար: