Հասարակություն 

Ազգային ժողովի մետ «գորգալվացում» կազմակերպած պատգամավորը մի քանի րոպեով երևացել է ու հեռացել

Երեկ Երևանի Բաղրամյանի պողոտան փակ էր։ Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները պետք է գորգեր լվանային: Այս նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է, որը, ըստ ականատեսների, մի քանի րոպեով եկել է Բաղրամյանի պողոտա  ու միանգամից հեռացել: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:

Գորգ լվացող քաղաքացիները Sputnik Արմենիայի ֆոտոթղթակցին ասել են, որ ժամը 13:40-ի դրությամբ ոչ մի պատգամավոր չի եկել Բաղրամյան պողոտա և չի մասնակցել գորգ լվանալու արարողությանը։

Փոխարենը Երևանի զբոսաշրջիկներն են միացել քաղաքացիներին և սկսել են գորգեր լվանալ:

Նույն շարքից