Հայաստան 

Գալուստ Սահակյանը հայտարարեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին

 Ազգային ժողովը սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30-ին արտահերթ նիստ կգումարի: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղեկացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հարգելի՛ պատգամավորներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Ազգային ժողովը սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30-ին արտահերթ նիստ կգումարի` նախաձեռնողի օրակարգով»,- ասաց Սահակյանը:


Նա ներկայացրեց նաև արտահերթ նիստի օրակարգը: Նիստի օրակարգում կլինի երկու հարց՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել է խորհրդարանական ոչ իշխանական քառյակը: Արտահերթ նիստի օրակարգի հարցերը վերաբերում են շրջանառության հարկի մասին օրենքում նոր փոփոխություններից դժգոհող առևտրականների խնդիրների լուծմանը: Քաղաքական մեծամասնությունը դեռևս որևէ հայտարարություն չի արել արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ:

Նույն շարքից