Ուկրաինայի վարչապետի պաշտոնին հավակնում է 6 թեկնածու: Այս մասին հայտնում է Կոմմերսանտը:
Պարբերականը գրում է, որ այս պահին երկրի նախագահ Վալդիմիր Զելենսկիի թիմում քննարկվում են Ալեքսեյ Գոնչարուկի, Վլադիսլավ Ռաշկովանի, Ալեքսանդր Դանիլյուկի, Այվարաս Աբրոմավիչուսի, Անդրեյ Կոբոլևի և Յուրի Վիտրենկոյի թեկնածությունները:
Ավելի վաղ Զելենսկին կարծիք էր հայտնել, որ վարչապետը պետք է լինի պրոֆեսիոնալ տնտեսագետ, ով չի ունենա քաղաքական անցյալ, նախկինում չի եղել վարչապետ, ռադայի խոսնակ, չի եղել խորհրդարանական խմբակցության ղեկավար: