Ոստիկանությունը ոչնչացրել է Կալիֆորնիայի Գիլրոյ քաղաքում ուտելիքի փառատոնի ժամանակ քաղաքացիների վրա կրակ բացած տղամարդուն: Այս մասին հայտնում է քաղաքի ոստիկանապետ Սքոթ Սմիթը, փոխանցում է CNN-ը:
Նշենք, որ միջադեպի արդյունքում զոհվել է 3 մարդ, վիրավորների թիվը հասնում է 15-ի:
Ոստիկանապետը չի բացառել, որ հանցագործը թիմակից է ունեցել: