Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսի կադրերը երբ նայում ես, տեսնում ես, որ Վլադիմիր Կարապետյանն (ՀՀ վարչապետի խոսնակ) բողոքող հանրության անունից է կազմակերպում այդ ընդվզումը: Անուշ Հարությունյանն էր, որ հայտնի է Հոկտեմբերի 27-ի ժամանակ Նաիրի Հունանյանին անցագիր իջեցրած ԱԺ աշխատակից: Մի մարդ կար, ով առնվազն կասկածվում է մանկապղծության մեջ: Դա՞ է հանրությունը, որը տապալեց ասուլիսը: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Սողոմոնյանի խոսքերով, կա փաստեր համադրություն, ինչի արդյունքում կասկածները դուրս են մնում. «Մի տարվա ասուլիսից հետո հարց էր առաջանում, թե ով է դրա ետևում կանգնած, իսկ հիմա արդեն ամեն ինչ պարզ է»:
Խոսելով ՀՔԾ հայտարարության մասին՝ Սողոմոնյանն ասաց, որ այն խիստ նման է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008 թվականի ելույթին:
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նաև վստահություն հայտնեց, որ շուտով Քոչարյանի գործը ֆիասկո կապրի ու նախագահն ազատ կարձակվի:
Վերադառնալով Տեր-Պետրոսյանին՝ Սողոմոնյանն ասաց, որ վերջինս իր կադրերի միջոցով լուրջ դերակատարում ունի պետական կառավարման մեջ. «Նա մասնակցություն ունի նաև այն փիլիսոփայությամբ, որի կրողն են այսօրվա տարբեր պաշտոնյաներ, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։