Քաղաքական 

Վաղը լույս կտեսնի Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը

Ես հուսով եմ, որ Ռոբերտ Քոչարյանը երկար չի մնա ճաղերի հետևում: Բացի դրանից, որևէ ճաղ չի կարող մարդուն արգելել զբաղվել քաղաքականությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Քոչարյանը պատկերացնում իր քաղաքական գործունեությունը:

Սողոմոնյանն ասաց, որ օրերս գրավոր հարցեր են ուղարկվել Քոչարյանին և վաղը «Голос Армении»-ն կհրապարակի Քոչարյանի նոր հարցազրույցը. «Քաղաքականությամբ զբաղվելու Քոչարյանի մտադրությունները ոչ մի գրամով չեն փոխվել: Նա զբաղվելու է քաղաքականությամբ, իսկ թե ինչ չափով ու ձևով, ինքը կորոշի»:

Նույն շարքից