Այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում է պահվում վերջինս, ասաց, որ ինքն իրավունք չունի այցելելու իր ղեկավարին. «Ես՝ ինքս, չեմ տեսել, բայց որքանով գիտեմ, նա պահվում է սովորական, նորմալ պայմաններում: Պահման պայմաններից ես նրանից բողոք չեմ լսել: Հուսով եմ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, առողջությունը լավ է, լրագրողներին բարևում էր, խնդիր չկա»:
Ռոբերտ Քոչարյանը բարևներ է ուղարկել լրագրողներին. Նրա մոտ ամեն ինչ կարգին է