ՌԴ ԱԳ Նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը կարող է առաջիկայում թողնել պաշտոնը և Սախալինի երկրամասից առաջադրել իր թեկնածությունը ԴԽ-ում: Այս ինֆորմացիան արդեն հաստատել է հենց Կարասինը:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ փոխնարար-պետքարտուղարի պաշտոնին, ապա այն կարող է զբաղեցնել Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Իվան Վոլինկինը:
Կոմմերսանտը գրում է, որ Կարասինին փոխարինելու համար քննարկվում է երեք թեկնածություն, սակայն ամենահավանականը հենց Վոլինկինի թեկնածությունն է:
Հավելենք, որ Վոլինկինը Հայաստանում ՌԴ դեսպան եղել է 2013-18 թվականներին: