Հայաստան 

Վահան Բաբայանը կոչ արեց մասնակցել եռյակի հանրահավաքին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր հայտարարությունների ժամին խոսեց առաջիկայում եռյակի կողմից նախատեսված հանրահավաքի և մարզային հավաքների մասին և ընդգծեց, թե արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունը լծակներ է իրականացնում և վարչական ռեսուրսներ կիրառում հանրահավաքները խոչընդոտելու ուղղությամբ:

 

Վահան Բաբայանի խոսքով՝ իշխանությունն ամեն ինչ անում է՝ ներկայացնելու, որ նման խնդիր չկա, ինչը հենց իշխանության խնդիրն է:

 

«Բայց ուզում եմ կոչս ուղղել այն քաղաքացիներին, որոնք դիտում են, լսում են, մեր հիմնական թշնամին անտարբերությունն է, շատ մարդիկ անտարբեր լինելով հանդերձ՝ փորձում են խոչընդոտել դրական պրոցեսները, որն իր հետ բերում է եռյակը, որը կարող է իր հետ նոր վիճակ փոխել Հայաստանում»,- ասաց նա։

 

Պատգամավորը նաև հավելեց, որ բոլոր այն մարդկանց, ովքեր փոփոխություն են ուզում տեսնել՝ ապա պետք է հոկտեմբերին նախատեսված հանրահավաքին գան Երևան:

Նույն շարքից