Հասարակություն 

Հանկարծ չմիջամտեք. Հրապարակվել է Իրանի կողմից բրիտանական նավի կալանավորման տեսանյութը

Իրանական Tasnim գործակալությունը հրապարակել է Հորմուզի նեղուցում իրանական ուժերի կողմից բրիտանական լցանավը կալանավորելու տեսանյութը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականներն ուղղաթիռից իջնում նավի վրա: Միևնույն ժամանակ նավը շրջափակվում է մոտորանավակների կողմից:

Տեսանյութում լսվում է նաև իրանական ուժերի ու բրիտանական  F-236 նավի անձնակազմի զրույցը: Իրանցի զինվորականները հորդորում են նավին չմիջամտել, քանի որ  լցանավն արդեն իրենց վերահսկողության տակ է:

Իրանը բրիտանական Stena Impero նավի կալանավորման մասին հայտարարեց հուլիսի 19-ին՝ նշելով, որ այն խախտել է միանգամից մի քանի միջազգային նորմ:

Նույն շարքից