Հայաստան 

Փոփոխությունների ուրվականը շրջում է հանրապետությունով մեկ. Տիգրան Ուրիխանյան

 ԱԺ հայտարարության ժամին,  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ նշեց, ցանկանում է խոսել մանր-մունր «խանգարչիստներից»: «Այդպիսի տերմին եմ հնարել բոլոր նրանց համար, ովքեր փորձում են խանգարել լուրջ գործունություն ծավալող, լրջորեն երկրի ապագայով մտահոգված, լրջորեն ժողովրդական ալիք բարձրացնող ներկայացուցիչներին, ժողովրդի անկեղծ կարծիքն արտահայտող զանգվածներին»,-նշեց նա:

Նա նկատեց, թե նախօրեին իրենց հանրահավաքին հոսանքազրկելով հնչյունային տեխնիկան՝ փորձել են կտրել ժողովրդի ձայնը, դրանից առաջ էլ «մի քանի կամակատար մարդկանցով» են փորձել գերազանցել ժողովրդի ձայնը և այլն:

«Խեղճ ու կրակ, սոցիալական ծանր մակարդակի վրա գտնվող ընչազուրկ մարդկանց ճնշում են, նրանց ոստիկանություն են հրավիրում, փոքրիկ աշխատավարձ ստացողներին սպառնում: Բոլոր նրանք, ովքեր համաժողովրդական ալիքին մասնակցելուց կունենան խնդիր, թող անմիջապես զանգեն ԲՀԿ, ՀԱԿ ու «Ժառանգության» պատգամավորներին,-ասաց նա, իսկ իշխանություններին առաջարկեց վերանայել այս մոտեցումները:

«Այլևս փոփոխությունների ուրվականը շրջում է հանրապետությունով մեկ, այլևս հետնահանջ չի կարող լինել, այլևս ժողովրդական ալիքը լինելու է թելադրող: Բարիկադների մի կողմում կանգնում է քաղաքացին իր պրոբլեմով, մյուս կողմում պատասխանատուն, որը չի ունենալու որևէ այլընտրանք, քան քաղաքացու պահանջը բավարարելը»,-եզրափակեց նա:

Նույն շարքից