Լուսավոր Հայաստան կուսակցության Տավուշի մարզային խորհրդի նախագահ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոյեմբերյանի հիվանդանոցում այցելեցի հայ-ադրբեջանական սահմանագոտում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Վլադիմիր Օսիպյանին: Փառք աստծո, մեր մարտիկի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում և գտնվում է զինվորականին հարիր հոգեպես բարձր մակարդակի վրա:
Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած բոլոր քաջարի հայորդիներին: