Knight Frank և WingX կոնսալթինգային ընկերությունները պարզել են, թե որ կղզիներն են ամենաշատը թռչում մասնավոր ինքնաթիռները: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ամենաշատը մասնավարո ինքնաթիռները լինում են Կարիբյան ծովի կղզիներում: Միայն 2018 թվականին նշյալ կղզիներ կատարվել է ավելի քան 30 հազար չվերթ, ինչը 10 տոկոսով գերազանցում է 2017-ի ցուցանիշը:
Արևմտյան կիսագնդի հարուստներն ավելի շատ սիրում են լինել Բահամյան կղզիներում, Պուերտո Ռիկոյում, Կայմանյան կղզիներում: Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջաններից մասնավոր ինքնաթիռներն ամենաշատը թռչում են Ֆիլիպիններ, Մալդիվներ, Բալի: