Հոլիվուդյան գերաստղեր Ջոնի Դեփի և Էմբեր Հարդի գործում նոր մանրամասներ են հայտնի դարձել: Լրատվամիջոցները մի լուսանկար էն տարածել, որում երևում է Դեփը՝ պառկած: Դերասանի մատը փաթաթված է վիրակապով, և կա պնդում, որ լուսանկարն արվել է Էմբերի հետ վիճաբանությունից հետո:
Դերասանի խոսքերով, 2015 թվականին Ավստրալիայում իրենց տանը վիճաբանության ժամանակ Էմբերը շիշ է նետել իր վրա, ինչի արդյունքում ինքը միայն հրաշքով չի կորցրել մատը: Բացի դրանից, Ջոնին պնդում է, որ իր նախկին ընկերուհին ծխախոտ հանգցրել է իր դեմքին:

The Blast-ը գրում է, որ Հարդն ուղղակի կորցրել է իրեն, երբ իմացել է, որ պետք է ամուսնական պայմանագիր ստորագրի:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նախ Էմբեր Հարդը Դեփին մեղադրեց բռնության մեջ: Դրանից հետո դերասանը հերքեց ամեն ինչ և հայտարարեց, որ ինքն է բռնության զոհ ու հիմա մտադիր է 50 միլոն դոլար փոխհատուցում ստանալ նախկին սիրելիից: