Հայաստան 

Սեյրան Սարոյանն առաջարկեց տղամարդավարի քվեարկել

Այսօր ԱԺ-ում ոչ իշխանական ուժերը բարձրաձայնեցին «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների ու դրա վերաբերյալ երեկ հրավիրված արտահերթ նիստի տապալման մասին:

ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը վրդովված հայտարարեց. «Եկեք մի անգամ էլ չքննարկենք ու ժողովրդի սրտով լինի, մարդիկ գնան հանգիստ աշխատեն: Սաղիս մտքին կա, որ ժողովրդի սրտով լինի, տղամարդավարի եկեք քվեարկենք, ու էլ ոչ մի խորհրդակցություն չլինի»:

Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր ժամը 13:30 խմբակցությունների հետ հանդիպում է անցկացվելու:

Այս պահին ԱԺ աշխատանքներն ընդհատվեցին՝ տեխնիկական խոտանի պատճառով. պատգամավորները չէին կարողանում քվեարկություն իրականացնել: Նրանք անորոշ ժամանակով լքեցին դահլիճը:

 

Սկզբնաղբյուր՝ www.a1plus.am

Նույն շարքից