Գերմանիայում 8-ամյա երեխա է մահացել այն բանից հետո, երբ նրան հրել ու գցել են գնացքի տակը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանկֆուրտում: Հանցագործը նախ երեխային է հրել, ապա փորձել է նույնն անել վերջինիս 40-ամյա մայրիկի հետ: Որոշ տեղեկություններով, կասկածյալը փորձել է հրել և գնացքի տակ գցել այլ ուղևորների ևս:
Իր սև գործն անելուց հետո հանցագործը փորձել է փախուստի դիմել, սակայն ականատեսները բռնել են վերջինիս, հայտնում է Reuters-ը: Կասկածյալը 40-ամյա տղամարդ է, Էրիթրեայից ներգաղթյալ: