Հասարակություն 

Սիրիայում 17-ամյա հայ տղա է սպանվել

Հալէպի մէջ      սպաննուած է  Շանթ  Քէօշկէրեանը։

Այս  մասին «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Հալէպի իր աղբիւրներէն։

Մեր ունեցած տուեալներով     Շանթ    զոհուած է կրակոցով: Դէպքը   պատահած է  Մարթինի  փողոցին  մէջ։ Դէպքին մանրամասնութիւնները   տակաւին յստակ չեն։

Կը  նշուի  նաեւ, որ ապահովական մարմիններ յաջողած են      ձերբակալել  եւ բերման ենթարկել  յանցագործը։

Շանթ  17  տարեկան էր,  ան  ծնած էր   Հալէպի մէջ:

Նույն շարքից