Վաշինգտոնը Մոսկվայի հետ բանակցությունների հույս ունի և օգնություն է սպասում Ռուսաստանից սպառազինության տարածումը թույլ չտալու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Ինտերֆաքսը:
Պոմպեոն նշել է, որ Մոսկվայի հետ կառուցողական երկխոսություն է եղել, ինչը հույս է ներշնչում, որ կօգնի դիմակայել հարցերի լայն շրջանակի, այլ ոչ թե միայն միջուկային զենքի տարածմանը:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով, Սպիտակ տունը ցանկանում է նաև գործին միացնել Պեկինին, և այդ հարցում հույս ունի ստանալ Մոսկվայի աջակցությունը. «Ես հույս ունեմ, որ նախագահ Պուտինը կօգնի մեզ»,-ասել է Պոմպեոն: