Հասարակություն 

Ստամբուլյան կոնվենցիան ոչ այլ ինչ է, քան զենք ուղղված հայ ավանդական ընտանիքի դեմ․ Գևորգյան

«Ստամբուլյան կոնվենցիան ոչ այլ ինչ է, քան զենք ուղղված հայ ավանդական ընտանիքի, ազգային ինքնության և արժեհամակարգի դեմ:

Սա իրողություն է, որքան էլ այս չարաբաստիկ կոնվենցիայի գովքին լծվեն օտարի շահերը սպասարկող որոշ անհատներ և ուժեր՝ ժողովրդին մոլորեցնելու, մանիպուլիացիաների իրենց ահռելի փորձով:

Ամենևին էլ խնդիրն այն չէ, որ այդպիսիք նախկինում չեն եղել, իհարկե եղել են նախորդ 30 տարիների ընթացքում, ասել է թե բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն հիմա, մեր երկիրը առավել վտանգված է, քանի որ օտար ուժերին ծառայողները, իշխանության մեջ երբեք այդքան մեծաթիվ չեն եղել, ինչպես այժմ:

Ցավոք սրտի, իշխանության ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը լծված է ստամբուլյան կոչվող այս թակարդի քարոզչությանը, այսինքն, այն զենքի, որը ուղղված է հայ ավանդական ընտանիքի դեմ, այն զենքի, որով վիրավորվում է մեր ժողովրդի ինքնասիրությունն ու արժանապատվությունը, այն ժողովրդի, ով հավատաց քայլողների «ազնիվ մղումներին» ու այդ «ազնիվներին» իշխանության բերեց:

Կո´չ եմ անում բոլորին, միասնաբար դեմ կանգնել կործանարար այս քայլին, այլապես սերունդները մեզ չեն ների:

Ո´չ, ստամբուլյան կոնվենցիային»։

Գևորգ Գևորգյան

Նույն շարքից