Հայաստան 

Քառյակը նիստ է գումարել «Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցով և պահանջում է հրատապ խորհրդակցություն

Քառյակի ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն, այսօր համատեղ նիստ էին հրավիրել:

Նիստից հետո ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քառյակը պատրաստվում է լիագումար նիստի մեկնարկին դիմել ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին և պահանջել, որպեսզի ԱԺ նախագահի մոտ հրավիրվի հրատապ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեն «Շրջանառության հարկի» վերաբերյալ վերջին զարգացումները և լուծումներ կառաջարկվեն:

«Եթե մենք չգանք որոշակի համաձայնության՝ սկսած օրենքի կասեցումից մինչև նոր օրենքի քննարկում, մենք կօգտագործենք քաղաքական «զինանոցի» այլ գործիքներ, այն է՝ կրկին կկազմակերպենք արտահերթ նիստ»,-ասաց նա և պնդեց, թե հարցն իրոք օրակարգային է:


Նույն շարքից