Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել. նրան տեղափոխել են կայազորային հոսպիտալ

analitik.am

Երեկ՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արման Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 18 AF 018 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին՝ Սոթք գյուղի կենտրոնական խճուղու վերջնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արման Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ Մաթևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արման Ա-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Նույն շարքից