Հասարակություն Պատահարներ 

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը

analitik.am

Հուլիսի 29, ժամը 19:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող «Էլեգանտ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազի արտահոսքը տեղի է ունենում Շահումյան փողոցի թիվ 32 հասցեի մոտակայքում կայանված «Nissan Pajnfander» մակնիշի ավտոմեքենայից: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Նույն շարքից