Քաղաքական 

Դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպել է էմիրաթական Etihad Airways ավիաընկերության գործադիր տնօրենի հետ

Հուլիսի 28-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց էմիրաթական Etihad Airways ավիաընկերության գործադիր տնօրեն Թոնի Դուգլասի (Tony Douglas) հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իթիհադ ընկերության միջև ավիափոխադրումների ոլորտում համագործակցության հաստատման հնարավորություններն ու ուղիները: Դեսպանը ներկայացրեց Հայաստանում քաղավիացիայի ոլորտում վերջին շրջանում նկատվող դրական միտումները, Հայաստանի կողմից վարվող բաց երկնքի քաղաքականությունը, ինչպես նաև ծառայությունների առկա հնարավորություններն ու ներուժը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխշահավետ համագործակցության հաստատման նպատակով շարունակել քննարկումները ոլորտի մասնագետների միջև։

Նույն շարքից