Հայաստան 

ԱԺ-ի մոտ առևտրականները սպասում են Կառավարության անդամներին

Ազգային ժողովի դիմաց այսօր կրկին հավաքվել են տարբեր տոնավաճառների առևտրականներ՝ իրենց դժգոհությունը հայտնելու այսօրվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ: 100-ից ավելի առևտրականներ հավաքվել են խորհրդարանի Դեմիրճյանի փողոցի մուտքի մոտ, քանի որ քիչ հետո այս մուտքից ներս պետք է մտնեն Կառավարության անդամներն ու վարչապետը:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում քառօրյայի շրջանակում նախատեսվում է հարցուպատասխանի ժամ:

Բողոքի ակցիայի անդամները պատրաստվում են մնալ այստեղ այնքան, մինչև Կառավարության անդամները դուրս գան ԱԺ շենքից:

Նույն շարքից