Հասարակություն Պատահարներ 

Արտակարգ դեպք Բագրատաշենի մաքսային կետում. 28-ամյա երիտասարդը մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ինքնավնասում է կատարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Բագրատաշենի մաքսային կետից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գագիկ Ս-ն է։

Պարզվել է, որ նա մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ածելիով ինքնավնասումներ է կատարել՝վերջույթների և պարանոցի հատվածում։

Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նույն շարքից