Հասարակություն Պատահարներ 

Արարատ գյուղում էլ. ենթակայան է ամբողջությամբ այրվել

analitik.am

Հուլիսի 29-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցում էլ.ենթակայան է այրվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:52-ին, մարվել` 22:05-ին: Այրվել է Դեմիրճյան փողոցի թիվ 23/88 էլ.ենթակայանն՝ ամբողջությամբ:

Նույն շարքից