Ֆունտ ստերլինգն անկում է ապրել 0,4 տոկոսով, մինչեւ 1,2 դոլար, ինչը բրիտանական արժույթի ամենավատ ցուցանիշն է 2017-ից ի վեր: Այս մասին գրում է Bloomberg-ը: Ֆունտը սկսել է արժեզրկվել Վարչապետ Բորիս Ջոնսոնի այն հայտարարությունից հետո, որ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ կազմից:
Brexit-ը պետք է կայանա մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 31-ը:
Ջոնսոնը վարչապետի պաշտոնում իր առաջին հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թագավորությունն ամեն դեպքում դուրս կգա ԵՄ կազմից: Ինչպես գրել է Times-ը, հատուկ դրա համար ստեղծված նախարարների խումբը հույս ունի, որ ԵՄ իշխանություններն ամեն դեպքում կփոխեն իրենց դիրքորոշումը եւ կզիջեն Լոնդոնին: