Հասարակություն 

Ստեղնաշարը վտանգավոր է առողջության համար. Գիտնականներ

Անգլիացի գիտնականների խումբը հետազոտություններ է անցկացրել եւ եկել է եզրահանգման, որ միջին վիճակագրական ստեղնաշարում գոյություն ունեն հարյուր միլիոնավոր բակտերիաներ: Այս մասին գրում է mhealth.ru-ն:

Այսպես, մանրէներն առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սկսած լուծից եւ սրտխառնոցից մինչեւ մաշկային հիվանդություններ: Հայտնի է դարձել, որ ստեղնաշարի վրա կա թույլատրելիից 150 անգամ շատ մանրէ, քան թույլատրելիության մակարդակն է:

Ստեղնաշարի վրա այդքան մեծ քանակությամբ վտանգավոր մանրէների գոյությունը գիտնականները բացատրում են օգտագործողների թափթփվածությամբ:

Օգտատերերի անձնական հիգիենայի կանոնները չպահպանելն էլ է վտանգավոր միկրոօրգանիզմների առաջացման պատճառ:

Նույն շարքից