Կառավարության հավանությանը վաղը կներկայացվի «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսա¬կան միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագիծը, որը Կառավարության նիստին կներկայացնի ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարեյանը:
Համաձայն նախագծի հավելվածի՝ սույն պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերին: Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից ՀՀ-ն դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: