Հասարակություն Ֆեյսբուք 

Իմ քայլի պատգամավորն Աշոտյանին հիշեցրել է Էդվարդ Նալբանդյանի մասին

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱԳՆ֊ին «փիսո» վիճակի մեջ մեղադրելուց առաջ եկեք միասին հիշենք, թե նախկին ԱԳ նախարարին քանի անգամ ենք տեսել խոսելուց, իրավիճակ մեկնաբանելուց կամ, ընդհանրապես, տեսնենք, կհիշենք ո՞վ էր նա։

Ավելի վաղ Արմեն Աշոտյանը գրել էր.

Երկու օրում հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է երկու հայ զինվոր, որից մեկը ինքնասպան է եղել, երկուսն էլ վիրավորվել են։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր վերջապես արձագանքեց։

Անպայման պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո» վիճակից ու մռնչա։ Դուշանբե, Դավոս, Պիտեր, Վիեննա, Միլան, Վաշինգտոն հանդիպումներին եւ դրանց արանքում չէի՞ք կարում ձեզ կոշտ պահել։

Իհարկե, ցավոք, հակառակորդը մշտապես է իրեն սադրիչ պահել, բայց, պարոնայք, ձեր վարած բանակցային գործընթացը միայն հավելյալ ջուր է լցրել իրենց ջրաղացին և թուլացրել մեզ:

Նույն շարքից