Հասարակություն 

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը պատրաստ է ցուցմունք տալ Սաուդյան Արաբիայի դեմ

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչներից մեկը՝ Հալիդ Շեյխ Մուհամմեդը, պատրաստ է հանդես գալ դատարանում և պաշտպանել ահաբեկչության ժամանակ զոհվածների հարազատների հայցը՝ ընդդեմ Սաուդյան Արաբիայի՝ դրա փոխարեն ստանալով խոստում, որ իրեն մահապատժի չեն ենթարկի: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Համաձայն թերթի տեղեկությունների, այս մասին ահաբեկիչը հայտնել է նամակում, որն արդեն փոխանցվել է դատարանին:

Էր Ռիյադի դեմ հայց ներկայացնողներն արաբական երկրին մեղադրում են Ալ Քաիդային ֆինանսավորելու և աջակցություն ցուցաբերելու մեջ: Հենց այս կազմակերպությունն իրականացրեց նյույորքյան ահաբեկչությունն, ինչի արդյունքում զոհվեց ավելի քան 3 հազար մարդ:

Նույն շարքից