Հայաստան 

Փաշինյանը՝ ԱԺ դիմաց հավաքված առևտրականներին

Ազգային ժողովի նիստից հետո ԱԺ դիմաց հավաքված առևտրականներին հանդիպելու իջավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

Վերջինս նշեց, որ այս պահին «Հանրապետական» խմբակցության գոնե մեծամասնությունը իրականում մտահոգ է խնդրով, և ոչ պաշտոնական զրույցում ՀՀԿ-ի ներկայացուցիչները ասում են, որ օրենքն այնքան էլ անթերի չէ: 

«Հանրապետականը գիտակցում է, որ օրենքում կան թերություններ, բայց այդ թերությունները փոփոխելու ռեալ քայլ չկա: Հանրապետականի վրա կազդի միայն ձեր ճնշումը: Այստեղ կարևոր հանգամանք կա, որ ոլորտում ներգրավված են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, և ոչ մի երաշխիք չկա, որ այս մարդիկ չեն ազդի ՓՄՁ-ի վրա»,-ասաց նա: 

Նույն շարքից