ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Ջերալդ Թրփանջյանը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։