Հասարակություն 

Մեդվեդևը հաստատել է մարդկանց համար պոտենցիալ վտանգավոր շների ցեղատեսակների ցանկը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է շների պոտենցիալ վտանգավոր ցեղատեսակները: Որոշումը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:

Ցանկում հայտնվել է 12 ցեղատեսակ և դրանց հիբրիդային տեսակները, որոնք գենետիկորեն ունեն ագրեսիա, հսկայական ուժ և պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Այստեղ կան նաև շներ, որոնց վարքը մինչև վերջ ուսումնասիրված չէ:

Մեդվեդևի հաստատած ցանկում հայտնվել են ակբաշը, ամերիկյան բանդոգը, ամբուլդոգը, բրազիլական բուլդոգը, բուլլի կուտտան, օտտոն, բենդոգը, գայլի ու շան հիբրիդները, գուլ-դոնգը, պիտբուլմաստիֆը, հյուսիսկովկասյան շունը, ինչպես նաև այս ցեղատեսակների հիբրիդները:

Այս ցեղատեսակների շների զբոսանքն առանց դնչակալի արգելվում է, բացառություն են կազմում այն կենդանիները, որոնք գնվում են ապահով տարածքում, որը պատկանում է կենդանու սեփականատիրոջը:

 

Նույն շարքից